23:06 , 17 նոյեմբեր, 2015
Սինայի անապատում՝ ռուսական «Կոգալիմավիա» ընկերության A 321 ինքնաթիռի կործանման վայրի հարևանությամբ, գտնվող բարձունքում, խորհրդանշական խաչ և կիսալուսին է տեղադրվել։
Տեղադրումն իրականացրել է ՌԴ ԱԻՆ-ի «Լիդեր» փրկարարական ջոկատը՝ եգիպտական զինված ուժերի կողմից ստացված թույլտվությամբ։
«Այստեղ 31.10.2015 Էյերբաս 321 ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է 224 մարդ։ Հավերժ հիշատակ նրանց»,- գրված է խաչի վրա։