Ինչ է պատմել Հանքավանում 3 մարդու կյանք խլած երիտասարդը. մանրամասներ


22:59 , 17 նոյեմբեր, 2015

Ինչ է պատմել Հանքավանում 3 մարդու կյանք խլած երիտասարդը. մանրամասներArmlur.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել էր ArmLur.am-ը՝ երեկ երեկոյան սպանություն էր տեղի ունեցել Հրազդան քաղաքի «Տաք ջուր» կոչվող տարածքում: Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքի ավագանու անդամ 27-ամյա Հայրապետ Սեփոյանի կրակոցներից սպանվել էին Հանքավան համայնքի բնակիչներ Վահե և Վարդան Գալստյանները, որոնք եղբայրներ են և Արմեն Հովհաննիսյանը, որը, ըստ մեզ հասած տեղեկությունների, Գալստյան եղբայրների ազգականն էր: Իսկ ինչ էր եղել երեք ազգականների սպանության պատաճառը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն սպանված Վահե և Վարդան Գալստյանների հայրը` Ֆրունզե Գալստյանը, մասնավոր անտառ է ունեցել, որտեղից Հայրապետ Սեփոյանի հայրը՝ Գագիկ Սեփոյանը ծառ է կտրել:

Ըստ էության՝ Գալստյան եղբայրները, իմանալով այդ մասին, գնացել են Գագիկ Սեփոյանի հետ «ռազբորկայի»: Խոսակցությունը լավ ընթացք չի ստացել, ինչից հետո Վահեն և Վարդանը հարվածներ են հասցրել Գագիկ Սեփոյանին, որից հետո նրան տեղափոխել են Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ