19:12 , 17 նոյեմբեր, 2015Newmag.am-ը գրում է.

Իտալացի կինոաստղ, մոդել Մոնիկա Բելուչին նախորդ տարի տոնեց իր հիսնամյակը: «Մաքսիմ» ամսագրի` 2002-ին կազմած «Պատմության ամենասեքսուալ 100 կանայք» ցանկում նա 9-րդն է եղել: Կանանց շրջանում սարսափելի համարվող տարիներն ակնհայտորեն բարեգութ են Մոնիկայի հանդեպ: Վստահաբար կարելի է ասել, որ այսօր նման անվանացանկ կազմելու պարագայում հոբելյարն առավել բարձր հորիզոնականի կարժանանար: Մոնիկա Բելուչին երկու դուստր է մեծացնում, նկարահանվում է միմիայն իր հավանությանն արժանացած ֆիլմերում և պարբերաբար հանդես է գալիս որպես համաշխարհային բրենդներ ներկայացնող դեմք:
«Եթե գեղեցկությամբ ես օժտված, մնում է՝ համբերատար լինես, մինչև այդ գեղեցկությունը կանցնի հիվանդության պես»: Ժամանակակից եվրոպական կինոյի ամենաթանկ և պահանջված դերասանուհին գեղեցկության մասին մեկնաբանություն ակնկալող լրագրողի հարցին այսպես է պատասխանել՝ առանց սեթևեթանքի: Նա դեռևս մանկության տարիներից է հասկացել, որ գեղեցկությունը հավասարազոր երկու կողմ ունի. և՛ պարգև է, իսկ նրա դեպքում` շատ շռայլ, և ՛ անեծք: Մոնիկան ծնվել է 1964-ի սեպտեմբերի 30-ին Իտալիայի Չիտա դե Կաստելո անունով գյուղակում:
Ծնողները նրա ծնունդը որպես պարգև են ընդունել, քանի որ բժիշկների պնդմամբ` Պասկուալե Բելուչին և Բրունելա Բրիգանտին անպտուղ էին: Մոնիկան ցավով է հիշում գյուղում իրեն տրված պիտակավորումը՝ «Գեղեցիկ է, ինչպես դժոխային մեղքը»: Դիվական հմայքի պատճառով նույնիսկ համադասարանցիները նրա հետ ընկերություն չէին անում: «Գեղեցկությունը ոգեշնչում է պոետներին, բայց վրդովեցում հասարակ մարդկանց: Շատերն իբրև անձնական վիրավորանք են ընդունում ուրիշի գեղեցկությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ