21:15 , 17 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ն և կոալիցիան ավիահարվածներ չեն հասցնում «Իսլամական պետության» այն ստորաբաժանումներին, որոնք կարող են վնասել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ-ի ու նրա ստեղծած կոալիցիայի խնդիրն այն է, որ չնայած նրանք հայտարարել են, որ կոալիցիան ստեղծվել է բացառապես ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար և ռազմական գործողություն չի իրականացնելու սիրիական բանակի դեմ, սակայն նրանց հասցրած հարվածներն ահաբեկիչների դիրքերին և դրանց վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք ընտրողաբար են արվել: Եվ հիմնականում չեն դիպչել ԻՊ-ի այն ստորաբաժանումներին, որոնք կարող էին լրջորեն վնասել սիրիական բանակին»,-ասել է Լավրովը:
Նա նշել է, որ «դա բավական վտանգավոր ու երկիմաստ խաղ է, որը պատկերացում չի տալիս այն մասին, թե ինչ է ուզում ԱՄՆ-ն»: