18:00 , 17 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Շարունակվում է սահմանադրական փոփոխությունների «Այո և Ոչ» իրապատման «Հյուսիս» ուղղության քարոզարշավը Շիրակի մարզկենտրոնում՝ Գյումրի քաղաքում:
«Մեր գաղափարական հակառակորդներն ասում են, որ ընդդիմությանը շանս ենք տալու, ասում են, թե մենք 44 տոկոս ձայն ենք հավաքում, ընդիիմությանը շանս ենք տալու, որ վաղը գա մեր հետ կառավարելու: Դուք կասկածում եք, որ վաղը մի գրպանային ընդդիմություն կստեղծեն, իրենց երիտասարդներից, քաղաքական կիսադիակներից կազմված, նրան էլ մնացած տոկոսը կտան ու կասեն, թե տեսաք, մենք մեր պայմանը կատարեցինք»,-ասաց «Ոչ»-ի կողմնակից, «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը՝ հիշեցնելով կոալիցիաների մասին:
«Քանի՞ կոալիցիաներ են եղել, ու դրանից ժողովուրդն ի՞նչ է շահել: Մենակ հերթական անգամ ժողովրդին հույս է տրվել, որ ամեն ինչ լավ է լինելու, ոնց որ եղել է 2005 թվականին: Այն ժամանակ էլ քարոզարշավի ընթացքում ասում էին, թե ընդդիմությանը լիազորություններ են տալու, սոցիալական վիճակը բարձրացնելու են, արդարությունը վերականգնելու են»,-իր խոսքում նշեց Արմեն Մկրտչյանը: