Իշխանությունն ու ընդդիմությունը ժողովրդից արդեն ձեռ են քաշել


17:14 , 17 նոյեմբեր, 2015

Էս հանրաքվեի քարոզարշավն ու ընդհանրապես բարեփոխումների բուն իմաստը շատ տիպիկ ա իշխանություն-ընդդիմություն-ժողովուրդ հարաբերություններին։ Իշխանությունն ու ընդդիմությունը ժողովրդից արդեն ձեռ են քաշել, գոնե ձևի համար պլակատներ չեն տպել, որ կպցնեն էն քարոզչական ցուցափեղկերին, մենակ նեղ կռուգերում հավաքվում նկարվում, ԱՅՈ-ի ու ՈՉ-ի քարոզ են անում, ժողովուրդն էլ հատկացված տեղերը օգտագործում ա այլ ու ավելի ակտուալ նպատակներով՝ «Վաճառվում կամ տրվում է վարձով...», «Ամեն օր դեպի Ռուսաստան», «Մասնակցիր Գրին քարտի խաղարկությանը» հայտարարություններ կպցնելով։