17:00 , 17 նոյեմբեր, 2015
Yerkir.am-ը գրում է.
Yerkir.am-ի տեղեկություններով` քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, այսուհետ /երեկվանից/ պատիժը կկրի բաց կալանքի ռեժիմով: Լուրը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը մեղավոր էր ճանաչել Արթուր Ղազարյանին և նրան դատապարտել 1 տարվա ազատազրկման: