Իտալիայի կառավարությունն արգելելու է Հռոմի վրա անօդաչու թռչող սարքերի թռիչքները


16:32 , 17 նոյեմբեր, 2015

1036634814Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի կառավարությունը մտավախություն ունի, որ ԴԱԻՇ-ի զինյալները հարձակումներ կիրականացնեն Գթասրտության սուրբ տարում, որը մեկնարկում է դեկտեմբերի 8-ին, ինչի համար էլ հայտարարել է այդ ընթացքում երկրի մայրաքաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) թռիչքների արգելքի մասին։

Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի զինյալները սոցցանցերում քանիցս սպառնալիքներ են տարածել Հռոմի ու Վատիկանի դեմ։ Նա հայտարարել է, որ Փարիզի ահաբեկչություններից հետո երկրում խստացվելու են անվտանգության միջոցառումները, և որ հատուկ ուշադրություն է դարձվելու ԱԹՍ-երի միջոցով օդային հարվածների ռիսկին։