Լիցենզավորվել է տաքսի ծառայություն մատուցող մոտ 8000 տրանսպորտային միջոց


16:02 , 17 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Հունվարի 6-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում լիցենզավորվել է 7769 տրանսպորտային միջոց, որոնցից 5334-ը ֆիզիկական անձինք են, իսկ 165-ը տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններ՝ 2435 տրանսպորտային միջոցներով: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում լիցենզավորման համար ներկայացված դիմումներից մերժվել է 9-ը: 4 հայտ մերժվել է այն պատճառով, որ տրանսպորտային միջոցի ղեկը եղել է աջակողմյան, իսկ 5-ը՝ լիցենզավորվող ֆիզիկական անձի վարորդական իրավունք չունենալու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ