Տարեսկզբից ծովային ճանապարհով Եվրոպա է ժամանել ավելի քան 832 հազար ներգաղթյալ


19:56 , 17 նոյեմբեր, 2015

1314398061Տարեսկզբից ծովային ճանապարհով Եվրոպա են ժամանել ավելի քան 832 հազար ներգաղթյալ և փախստական։ Այս մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային գործակալությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Զոհված կամ անհետ կորած է համարվում 3500 մարդ։

Ներգաղթյալների ընդհանուր թիվը, ովքեր նոյեմբերին Եվրոպա են ժամանել ծովային և ցամաքային ուղիներով, գերազանցում է 859 հազարը։ Նրանցից 717.482-ն այդ ընթացքում ժամանել է Հունաստան: Նրանց մեծ մասը եղել է Սիրիայից՝ ավելի քան 388 հազար մարդ։