«ԻՊ-ն տարածքներ է կորցնում». Քերի


15:26 , 17 նոյեմբեր, 2015

hollande-kerry_3167117bAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «Իսլամական պետությունն» աստիճանաբար կորցնում է իր տարածքները Մերձավոր Արևելքում, հաղորդում է Reuters-ը:

«Համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է: Համաձայնություն ենք ձեռք բերել տեղեկատվության փոխանակման ծավալները մեծացնելու վերաբերյալ, և ես վստահ եմ, որ ԻՊ-ն շատ ավելի մեծ ճնշում կզգա: Նրանք դա արդեն զգում են: Նրանք դա զգում էին երեկ, զգում էին անցած շաբաթների ընթացքում: Մենք ավելի շատ տարածքներ ենք գրավել, իսկ ԻՊ-ն կորցնում է դրանք»,- ասել է Քերին: