Փարիզում ահաբեկչությունների մասնակից մահապարտը Բրյուսելում բար է ունեցել


14:30 , 17 նոյեմբեր, 2015

1322118701Փարիզի Վոլտեր բուլվարում իրեն պայթեցրած մահապարտ-ահաբեկիչ 31-ամյա Իբրահիմ Աբդեսլամը բար է ունեցել Բրյուսելում, որը փակել են թմրանյութերի տարածման համար: Այս մասին հայտնում է բելգիական 7sur7 թերթը:

Այս տարվա ամռանը շրջայցերից մեկի ժամանակ ոստիկանությոնը բարում թմրանյութեր է հայտնաբարել և հրահանգել է 5 ամսով՝ 2015 թ. նոյեմբերի 5-ից սկսած, փակել այն: