12:36 , 17 նոյեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Պատմական ավանդույթի, կոլեկտիվ կառավարման քաղաքական մենթալիտետի տեսանկյունից հայ ժողովրդի համար առավել ընկալելի է կառավարման խորհրդարանական համակարգը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:
Ըստ նրա, խորհրդարանական կառավարման մոդելն անհրաժեշտ է ազգային անվտանգության տեսանկյունից՝ ելնելով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական առանձնահատկուններից:
«Մեր տարածաշրջանային առանձնահատկությունները, մեր հարևանները, մեր արտաքին քաղաքական մարտահրավերներն իրավունք չեն տալիս մեկ մարդու վրա թողնելու քաղաքական պատասխանատվության, որոշումները կայացնելու պարտավորությունն ու իրավունքը: Շատ վտանգավոր է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ