2014 թվականին ահաբեկչության զոհ է դարձել 32 հազար մարդ


12:16 , 17 նոյեմբեր, 2015

4c6562adba47e89f2ec0a78a45be4396Araratnews.am-ը գրում է.

2014 թվականին տարբեր ահաբեկչական խմբավորումների գործողությունների զոհ է դարձել ավելի քան 32 հազար մարդ, տեղեկանում ենք լոնդոնյան «Տնտեսության և խաղաղության ինստիտուտի» հրապարակած զեկույցից:

Համաձայն զեկույցի` 2014 թվականի ահաբեկչության զոհերի թիվը 80 տոկոսով գերազանցել է դրանից մեկ տարի առաջ գրանցված  տվյալը: Առավել արյունահեղ են եղել «Իսլամական պետության» իրականացրած գործողությունները:

Զոհերի մեծ մասը գրանցվել են հինգ երկրների տարածքներում` Իրաքին, Սիրիային, Նիգերիային, Աֆղանստանին և Պակիստանին: