11:34 , 17 նոյեմբեր, 2015
«Միլան»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «Նյու Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը մասնակցելու մեծ ցանկություն ունի:
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն 36-ամյա ֆուտբոլիստին չի հրավիրել մասնակցելու Բելգիայի և Ռումինիայի ընտրանիների հետ ընկերական խաղերին:
«Զրուցեցի Պիրլոյի հետ և հասկացա, որ նա «Եվրո-2016»-ին մասմակցելու մեծ ցանկություն ունի: Կարծում եմ՝ Անդրեան Ա Սերիա կվերադառնա, ինչպես նրան խորհուրդ էր տալիս Կոնտեն:
Պիրլոյի փոխարեն «Միլան» կտեղափոխվեի, որի հետ նա բազմաթիվ տիտղոսներ է նվաճել»,- Football Italia-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը: