Ինքնասպան եղած 29-ամյա աղջկա «նշանը հետ էին տվել»


12:30 , 17 նոյեմբեր, 2015

Երեւանի Ազատության պողոտայիշենքերից մեկում նոյեմբերի 16-ին կախված հայտնաբերված 29-ամյա Լիդա Աղեկյանը վերջերս էր բաժանվել ընկերոջից:

Նշանադրության օրը նշանակված է եղել, սակայն նրանք բաժանվել են, չեղյալ են հայտարարել նշանադրությունը, ինչը նրան հոգեկան ծանր ապրումների մեջ է գցել:

Երեւանի բնակարաններից մեկում նոյեմբերի 16-ին, հայտնաբերվել է 29-ամյա կնոջ դի՝ կախված վիճակում:

Լիդա Աղեկյանը ապրում էր հորաքրոջ տանը, ծնողները ՌԴ-ում են: Ինքնասպանություն գործելու պահին տանը մենակ է եղել։