Երևանում 30-ամյա տղամարդը սեփական տան այգում կախվել է ծառից


11:18 , 17 նոյեմբեր, 2015

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ահարոնյան փողոցի 28 տան այգում ծառից կախված տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 30-ամյա Ռուսլան Խ.-ն է: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: