11:10 , 17 նոյեմբեր, 2015
Ֆրանսիական օդուժը նոր հարվածներ է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ ռմբակոծվել են գրոհայինների դիրքերը Ռաքքա քաղաքում, որը նրանց պատվարն է:
Հայտարարության մեջ նշվում է, որ ոչնչացվել են ջիհադիստների հրամանատարական կետերից մեկն ու մարզումային ճամբարը:
Սա ֆրանսիացի զինվորականների երկրորդ ավիահարվածն է. նախօրեին նրանք նույն շրջանում դարձյալ ռմբակոծել են գրոհայինների դիրքերը:
Շաբաթ օրը Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Փարիզում լույս շաբաթ օրվա հարձակումներից հետո էլ, որոնց պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը, երկրի օդուժը կշարունակի ռմբակոծել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերը: