Էյֆելյան աշտարակը կրկին բացվել է այցելուների համար


09:30 , 17 նոյեմբեր, 2015

1713846Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին, Էյֆելյան աշտարակը կրկին բացվել է այցելուների համար: Ընդ որում, այն կշարունակի լուսավորվել Ֆրանսիայի դրոշի գույներով՝ կարմիր, սպիտակ, կապույտ:

Աշտարակն այցելուների համար բացելու որոշումն ընդունվել է անվտանգության միջոցառումների ամբողջական վերանայումից հետո: Այն բացվել է տեղի ժամանակով ժամը 16:30-ին:

Ֆրանսիայի դրոշի գույներով լուսավորումն իրականացվում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խնդրանքով: