09:06 , 17 նոյեմբեր, 2015
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 1 հատ
- բազուկ - 3 հատ
- սոխ - 1 հատ
- նեխուր - 1 հատ
- քացախ - 2ճ/գդ
- շաքարավազ - 1թ/գդ
- ջուր - 6 բաժակ
- ձիթայուղ
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակ
- Մաքրում ենք բազուկն ու անցկացնում քերիչով:
Կտրատում ենք խորանարդիկներով կարտոֆիլը, նեխուրն ու սոխը:

- Առանձին կաթսայի մեջ լցնում ենք կտրատված սոխն ու նեխուրը և տապակում ձիթայուղի մեջ 10 րոպե թույլ կրակի վրա, ապա ավելացնում ենք կարտոֆիլն ու 5 բաժակ ջուրը և եփում (փակ կափարիչով) թույլ կրակի վրա մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը:

- Առանձին կաթսայի մեջ լցնում ենք քերիչով անցկացրած բազուկը, վրան լցնում 1 բաժակ ջուրը, քացախն ու շաքարավազը, դնում միջին կրակի վրա ու հասցնում եռման աստիճանի, ապա թուլացնում ենք կրակը և թողնում, որ եփվի ևս 1,5 ժամ փակ կափարիչով:

- Ապա միացնում ենք երկու կաթսաների պարունակությունները և թողնում, որ սառչի: Ստացված ապուրը հարում ենք բլենդերի միջոցով, մինչև ստացվի պյուրե:

- Ստացված պյուրեն լցնում ենք առանձին կաթսայի մեջ, ավելացնում աղը, սև պղպեղը և դնում կրակի վրա և հասցնում եռման աստիճանի, ապա հանում ենք կրակի վրայից, թողնում ենք, որ սառչի և տեղափոխում ենք սառնարան 2 ժամով:
Պատրաստի ապուրը լցնում ենք ափսեների մեջ և մատուցում:

Մատուցելիս զարդարեք բազուկով սառը ապուրը կտրատված կանաչիով և մայոնեզով: