Սիրիայի համար դոնորների համաժողովը տեղի ունենա Լոնդոնում՝ փետրվարի 4-ին


09:10 , 17 նոյեմբեր, 2015

1713847Սիրիայում մարդասիրական գործողությունների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նպատակով դոնորների համաժողովը տեղի կունենա փետրվարի 4-ին՝ Լոնդոնում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ գրում է TASS-ը:

«Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Նորվեգիան, Քուվեյթն ու ՄԱԿ-ը համաժողով են հայտարարել Սիրիայի դոնորների համար, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա հաջորդ տարվա փետրվարի 4-ին՝ Լոնդոնում»,- ասել է նա:

Դյուժարիկի խոսքով՝ համաժողովի նպատակը զգալի միջոցների հավաքումն է, ինչը թույլ կտա բավարարել «բոլոր նրանց կարիքները, ում առնչվել է Սիրիայի ճգնաժամը», ինչպես նաև աջակցություն ցուցաբերել փախստականներ ընդունող հարևան երկրներին: