08:15 , 17 նոյեմբեր, 2015
Ինքնաթիռը, որով Թուրքիայի Անթալիա քաղաքից թռչել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ու Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, երկուշաբթի երեկոյան վերադարձել է Թուրքիայի օդանավակայան: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ դա տեղի է ունեցել անվտանգության նկատառումներից ելնելով:
Յունկերը և Տուսկը պետք է Անթալիայից, որտեղ նրանք մասնակցել են G20 գագաթնաժողովին, Բրյուսել ժամանեին հոլանդական KLM ավիաընկերության հատկացրած ինքնաթիռով:
Նշվում է, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաները կսպասեն մեկ այլ ինքնաթիռի, որը նրանց Բրյուսել կհասցնի այսօր: