06:12 , 17 նոյեմբեր, 2015
Lurer.com–ը գրում է.
Սմարթֆոններից, պլանշետներից եւ էլեկտրոնային գրքերից ճառագայթումը լրջորեն վնասում է քնին, ուստի այդ սարքերն անհրաժեշտ է հանդերձել հատուկ գիշերային զտիչով: Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, այս հայտարարությամբ հանդես է եկել մանկական քնի ֆիզիոլոգիայի բրիտանացի առաջատար փորձագետ Փոլ Գրինգրասը Frontiers in Public Health հանդեսի էջերում:
Մութն ընկնելու համեմատ օրգանիզմն սկսում է արտադրել մելատոնին հորմոնը, որը վերջինիս օգնում է պատրաստվել քնելուն: Սակայն արդի գաջեթներից ճառագայթումը միտվում Է դեպի սպեկտրի կապտականաչ մասը, ինչը բացասաբար է ներգործում մելատոնինի արտադրության վրա: Որքան ավելի մեծ ու ավելի վառ են դառնում էկրանները, դրանց տերերի համար այնքան ավելի Է դժվարանում քնելը:
«Հետազոտությունները վկայում են. երբ դուք քնից առաջ նստած ենք այդ սարքերից մեկի առջեւ, ձեզ մի ավելորդ ժամ կպահանջվի քնելու համար: Դրանք հրաշալի սարքեր են, բայց գիշեր ժամանակ դրանք օգտագործելիս լրացուցիչ պաշտպանություն է անհրաժեշտ»,- պնդում է Գրինգրասը: