Սկանդալ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ընտանիքում


04:48 , 17 նոյեմբեր, 2015

39Բազմազավակ ծնողներ` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, ովքեր սեպտեմբերին նշել են ամուսնության առաջին տարեդարձը, հայտնվել են սկանդալի կենտրոնում, կապված իրենց երեխաների հետ, հայտնում է 7days.ru-ն: Նրանց երեխաների երեք դայակները տհաճ մանրամասնություններ են պատմել աստղային երեխաների դաստիարակության մասին: Նրանց խոսքերով` Անջելինան բացարձակապես ոչինչ չի արգելում իր վեց երեխաներին: Դայակներն անհանգստանում են, որ ավելորդ ազատությունը կարող է խիստ վնասել երեխաներին:

Բանը նրանումն է, որ դերասանական ընտանիքը շատ է ճանապարհորդում: Արդյունքում երեխաները հնարավորություն չեն ստանում երկար ժամանակ հաճախելու միևնույն դպրոցը: Այդ պատճառով ծնողները վարձել են ուսուցիչների մի ամբողջ թիմ տնային ուսուցման համար:
Դայակներից մեկի խոսքով՝ դա երեխաների կրթության լուրջ խնդիրներ է առաջացրել:

Брэд Питт и Анджелина Джоли с детьми

«Անջելինան թույլ է տալիս երեխաներին սովորել միայն այն, ինչ նրանց դուր է գալիս և միաժամանակ արհամարհել այն ամենն, ինչ իրենց չի հետաքրքրում: Նրանք ոչ մի քննություն չեն տալիս, թեստեր չեն անցնում և նույնիսկ տնային աշխատանքները չեն կատարում»,- հարցազրույցում ասել է նախկին դայակներից մեկը: Դեռ ավելին, տանը ոչ ոք չի հետևում, թե երեխաները որքան ժամանակ են անցկացնում համացանցում:

Սակայն, ինչպես պնդում են դայակները, Անջելինան և Բրեդը շատ լուրջ են վերաբերվում երեխաների հոգեթերապիային և կրոնական դաստիարակությանը: Ամեն կիրակի դերասանները երեխաներին տանում են տարբեր տաճարներ` ոչ միայն քրիստոնեական, այլ ամենատարբեր կրոնների: Աստղային ծնողները ուզում են, որ երեխաներն իրենք ընտրեն իրենց հավատը: