04:41 , 17 նոյեմբեր, 2015Յուրաքանչյուր գործում աշխատակիցների համար պետք է ստեղծվեն հարմարավետ պայմաններ` աշխատանքի որակը բարձրացնելու համար։ Եվ ահա, այդ սկզբունքով առաջնորդվելով էլ՝ «Bolt Custom Truck and Manufacturing» ընկերությունը որոշեց նոր սերնդի բեռնատարներ արտադրել, որոնք ասես անիվների վրա հարմարավետ տներ լինեն, բայց, նախևառաջ, դրանք պետք է ծառայեն հենց բեռնատարների վարորդների հանգիստը կազմակերպելու համար։









