Փարիզում սպանդի մասնակիցը ԻԼԻՊ-ի ամսագրին պարծեցել է, որ իրեն փնտրում են հատուկ ծառայությունները


02:17 , 17 նոյեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Փարիզում ահաբեկչական արյունալի հարձակումների համակարգողը՝ ծագումով մարոկացի Աբդելհամիդ Աբաուդը սույն տարվա փետրվարին հարցազրույց է տվել ԻԼԻՊ-ի ամսագրին, որում պարծեցել է, թե ինչպես է նրան հաջողվել փախուստի դիմել Բելգիայի հատուկ ծառայություններից: Նա ասել է, որ չնայած Բելգիայի Վերվյեում անհաջող ահաբեկչության փորձից հետո հետապնդումներին, նա ողջ է մնացել հատուկ գործողության ընթացքում, որն իրականացնում էին եվրոպական երկրի իրավապահ մարմինները, և նրան հաջողվել է Սիրիա վերադառնալ:

Dabiq ծայրահեղական պարբերականի թղթակցի հետ զրույցում նա նաև ներկայացրել է որոշ մանրամասներ Բելգիայի տարածքում նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ: Աբդելհամիդ Աբաուդը հանցակիցների հետ միասին ապօրինաբար հատել է Եվրամիության սահմանը, ձեռք են բերել զենք և ստացել են բնակարան, որում թաքնվում էին ուժայիններից: Այդ նույն բնակարանում հատուկ գործողության ժամանակ սպանվել են իր համախոհները, իսկ Աբաուդին հաջողվել է փախչել. իրավապահ մարմինների աշխատակիցը պարզապես չի ճանաչել նրան և բաց է թողել:

Բելգիական հետաքննությունը Փարիզի ահաբեկչությունների հնարավոր կազմակերպիչ է համարում հենց Աբաուդին: Նրան են վերագրում Իբրագիմ Աբդեսլամի հետ կապը՝  մահապարտ, որը պայթեցվել է «Stade de France» մարզադաշտում: