Պարզվեց, որ գարեջրի մեծ սիրահարը հղի է (լուսանկարներ)
03:08 , 17 նոյեմբեր, 2015
29-ամյա Քեյդեն Քոուլմանն աղջիկ էր ծնվել, բայց 10 տարի առաջ սեռափոխության է ենթարկվել։ Կրծքի հեռացման վիրահատությունից առաջ նա դադարեց հորմոններ ընդունել և... հղիացավ։
Ծանոթներից ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող, որ գարեջրի մեծ սիրահար Քեյդենի որովայնը կարող էր ուրիշ պատճառով էլ այդքան մեծանալ։ «Զույգի» դուստրը` Ազալիյան, ծնվել է 2013 թ.–ին կեսարյան հատման միջոցով։