Թրամփը կոչ է արել «լուրջ մտածել» ԱՄՆ-ում մզկիթների փակման հարցի շուրջ


00:55 , 17 նոյեմբեր, 2015

2d40e8c659977b882c2b555fb76c9a51ԱՄՆ նախագահի թեկնածու և միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լուրջ մտածում է ԱՄՆ-ում մզկիթների փակման հարցի շուրջ, հայտնում է CNN-ը:

Նրա խոսքերով՝ տվյալ միջոցը կարող է կիրառվել Փարիզում ահաբեկիչների գրոհներից հետո:

«Ես չէի ուզի անել դա, բայց դա այն է, ինչի շուրջ մենք ստիպված ենք լուրջ մտածել»,- ասել է նա հարցազրույցի ժամանակ:

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել էր, որ պետք է փակել պետության արժեքները խաթարող մզկիթներն ու հավաքատեղիները: