23:35 , 16 նոյեմբեր, 2015
Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի «Տաք ջուր» հատվածում կրակոցներ են արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` կա 3 զոհ:
Այսօր երեկոյան Կոտայքի մարզի Հանքավանի Տաք ջուր հանգսավայրում անհայտ անձը Հանքավանի Տաք ջուր հատվածում կրակոցներ է արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝ մահացու վիրավորելով երեք հոգու: Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուս երկուսը մահացել են հիվանդանոցում: Այս մասին տեղեկացրել է shamshyan.com-ը:
Որոշ տեղեկություններով՝ մահացածներից երկուսը հարազատ եղբայրներ են: Նրանց հայրը Հրազդանում ժամանակին հայտնի գործարար, այժմ սնանկացած ու պարտքեր ունեցող Ֆրունզ Գալստյանն է:
Մեզ հասած տեղեկություններով՝ Ֆրունզ Գալստյանը ժամանակին Հրազդանում բանկի կառավարիչ է եղել և հաջողակ գործարար, սակայն մի քանի տարի առաջ նրա գործերը թարսվել են ու նա պարտքերի տակ է ընկել՝ կորցնելով բիզնեսը:
Հրազդանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սպանված եղբայրներից մեկը նախկինում դատված է եղել ու երբեմն աչքի է ընկել անհավասարակշիռ վարքով:
Թե ով է երրորդ սպանվածը, մեզ հայտնի չէ: