Սա ի՞նչ անորոշ ձևակերպում է, ի՞նչ ասել է՝ սահմանադրության կոպիտ խախտում


22:43 , 16 նոյեմբեր, 2015

Սահմանադրության փոփոխությունների նախագծի 141-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:
Ասվածից պետք է ենթադրել, որ Սահմանադրության նուրբ խախտման համար Հանրապետության նախագահը կարող է անգամ խրախուսվել..
Իսկ եթե լուրջ, սա ի՞նչ անորոշ ձևակերպում է: Ի՞նչ ասել է սահմանադրության կոպիտ խախտում. Սահմանադրությունը կամ խախտվում է կամ չի խախտվում: 
Իսկ ո՞վ է որոշելու, թե որն է կոպիտ, որը` նուրբ…