Ֆրանսիայի հետ համերաշխության լռության րոպե՝ Արցախում


21:39 , 16 նոյեմբեր, 2015

Ֆրանսիայի հետ համերաշխության լռության րոպե՝ Արցախում168.am-ը գրում է.

«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում տեղի է ունեցել Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:

Երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Հավերժություն» հուշարձանին ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, պատգամավորներ, նախարարներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ: