21:33 , 16 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Իրանի զինված ուժերը պլանավորում են նոյեմբերի 17-ին երկրի հյուսիսարեւելյան շրջանում սկսել «Մուհամեդ մարգարե-3» կոդային անվանումը կրող երկօրյա լայնածավալ զորավարժությունները:
Այդ մասին հաղորդել Է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով ԶՈՒ-ի հրամանատարությանը:
Գործակալության տվյալների համաձայն՝ զորավարժություններին կմասնակցեն հետեւազորը, հրետանին եւ զրահատախնիկան: Ցամաքային ուժերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդասթանը հայտարարել Է, որ Իրանի անվտանգության եւ պաշտպանունակության բարձրացման անհրաժեշտություն Է առաջացել Իրանի համար նոր սպառնալիքի կապակցությամբ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը բախվել Է նոր տեսակի սպառնալիքի՝ միջնորդավորված պատերազմների, որոնցում գործող անձինք ահաբեկչական խմբավորումներն են»,-հայտարարել Է հրամանատարը:
Բարձրագույն զինվորական հրամանատարության նարկայացուցիչը նաեւ նշել Է, որ ապրիլի 17-ին Իրանը մտադիր Է սպառազինության մի քանի նոր նշուշներ ներկայացնել Զինված ուժերի ազգային օրվա տոնակատարության ընթացքում: