19:38 , 16 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
G20-ի ղեկավարներն ահաբեկչության խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ դատապարտել են վերջին ահաբեչությունները և հայտարարել, որ դա ապացուցում է ուժեղացված համագործակցության անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն:
«Շարունակվող և վերջին ահաբեկչական հարձակումներն աշխարհում նորից ցույց տվեցին ահաբեկչության դեմ պայքարում ավելի սերտ միջազգային համագործակցության և համերաշխության անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
G20-ի ղեկավարներն «ամենավճռական ձևով» դատապարտում են նոյեմբերի 13-ի ահաբեկչությունները Փարիզում և հոկտեմբերի 10-ին՝ Անկարայում:
«Ահաբեկչության դեմ պայքարը մեր բոլոր երկրների գլխավոր առաջնայնությունն է, և մենք հաստատում ենք ուժեղացված միջազգային համերաշխության և համագործակցության ճանապարհով ահաբեկչությունների կանխման և արմատախիլ անելու համար հանատեղ աշխատելու մեր վճռականությունը»,- ասվում է հայտարարության մեջ: