Երկաթե դիմակով մարդը


19:07 , 16 նոյեմբեր, 2015

Երկաթե դիմակով մարդը 1669թ.-ին որպես Յուստաք Դոգեր կալանավորված և մի քանի բանտերում պահված մարդուն տրված անունն է: 34 տարի շարունակ նա միևնույն բանտապանի հսկողության տակ էր գտնվում: Նրա հնարավոր ինքնության մասին ոչ ոք չգիտեր, քանի որ նրա դեմքը ծածկված էր սև թավշյա դիմակով: Այս կերպարը ժամանակի ընթացքում մուտք է գործել գեղարվեստական գրականություն, և նրա պատմությունը վերապատմելու արդյունքում դիմակը ներկայացվում է որպես «երկաթյա»: Ըստ պատմությունների` նա կալանավորվել էր Լուիս 14-ի կողմից: Ասվում է, որ հրամայված է եղել պահել նրան մի քանի դռներով փակված խցում, որպեսզի ոչ ոք չլսեր նրանց խոսակցությունը, ինչպես նաև հրամայված էր բանտապանին անձամբ օրը մեկ անգամ ուտելիք ու ջուր տանել նրա համար և Դոգերին զգուշացնել, որ բնական կարիքից բացի ուրիշ բանի մասին խոսելու դեպքում կսպանվեր: Շատերն ասում են, որ նա թագավորի երկվորյակ եղբայրն է եղել, մինչդեռ մյուսներն ասում են, որ նա թագավորի եղբայրն էր, բայց ոչ երկվորյակ եղբայրը: Կարծիք կա, որ հնարավոր է նա ժամանակին Ֆրանսիայի մարշալ է եղել: 1840-ական թվականների վերջին գրող Ալեքսանդր Դյուման անդրադարձավ այս թեմատիկային և զարգացրեց այն: Ըստ նրա` բանտարկյալը ստիպված է երկաթե դիմակ կրել: Նա հանդիսանում է Լուիս XIV-ի երկվորյակ եղբայրը, սակայն չգիտի դրա մասին, քանի որ ծնված օրից նրան բաժանել են իր երկվորյակ եղբորից: Դա արվել էր ժառանգների միջև հնարավոր բախումից խուսափելու համար: Ավելի ուշ, Լուիս XVI թագավորը, իմանալով գաղտնիքը, բանտարկել է եղբորը և ստիպել նրան, որ դիմակ կրի, որպեսզի ոչ ոք չճանաչի նրան: Կալանավորը մահանում է 1703թ.-ի նոյեմբերի 19-ին Մարքիոլի անվան տակ: Նրա բոլոր իրերը ոչնչացվում են մահվանից հետո: Կալանավորի անհայտ ծագումն ու նրա հանդեպ խիստ հսկողությունն ու շրջապատող առեղծվածը շատերին ոգեշնչել են գեղարվեստական պատմություններ գրել Երկաթե դիմակով մարդու մասին, ում մասին մինչ այսօր ոչ ոք ոչինչ չգիտի: