19:06 , 16 նոյեմբեր, 2015
Newmag.am-ը գրում է.
Ո՞վ է ավելի ներգրավված աշխատանքում ու ավելի նվիրված ընկերությանը.
Ա. Գրասենյակային աշխատակիցները
Բ. Հեռահար աշխատող մասնագետները
Եթե նախընտրեցիք Ա տարբերակը, ձեզ սպասում է տհաճ անակնկալ, ինչպես այն ներդրումային ընկերությանը, որտեղ ես աշխատում էի վերջերս: Վերլուծելով աշխատակիցների հարցումների արդյունքները, մենք համոզվեցինք, որ ամենաճիշտ տարբերակը Բ-ն է: Թիմի այն անդամները, որոնք ղեկավարի հետ մեկ տարածքում չեն գտնվում, աշխատում են ավելի ջանասիրաբար ու բարեխղճորեն, և ավելի բարձր են գնահատում իրենց ղեկավարին, ի տարբերություն նրանց, ովքեր ղեկավարի հետ կողք-կողքի են: Տարբերությունը շատ մեծ չէ, բայց և այնպես, այս երևույթը մտածելու տեղիք է տալիս:
Իմ կարծիքով, ամեն ինչ ակնհայտ է: Ահա, թե ինչու.
Հասանելիությունը նվազեցնում է շփման ինտենսիվությունը: Ես աշխատել եմ մենեջերների հետ, որոնք նստում էին իրենց աշխատակիցների կողքին ու շաբաթներով նրանց հետ ոչինչ չէին խոսում: Նրանք նույնիսկ էլեկտրոնային նամակներ էին ուղարկում՝ գտնվելով 15 մետր հեռավորության վրա: Իսկ եթե գտնվում էին միջանցքի տարբեր ծայրերում, առավել ևս՝ տարբեր հարկերում, շփումը վերածվում էր չոր գրագրության: Հարցն ամենևին այն չէ, որ այս աշխատակիցներն ավելի ալարկոտ էին, պարզապես, այս հեռավորության վրա քչերն են գնահատում շփումը: Բացակաների հետ կապ հաստատելն ավելի դժվար է:
Ղեկավարելով մասնագետների թիմը, որոնք ցրված են ինը քաղաքներում, ես անպայման զանգում էի նրանցից ամեն մեկին, եթե ոչ շատ հաճախ, գոնե շաբաթը մեկ: Այս հարցում ես բացառություն չեմ: Բիզնես-լիդերների մեծ մասը, որոնց հետ ես աշխատում եմ, ջանքեր են թափում, որ կապը պահպանեն հատկապես հեռահար աշխատող գործընկերների հետ: Նրանք հասկանում են, որ շփման այդ մի քանի րոպեները թույլ են տալիս հասկանալ, ինչ փուլ են աշխատանքները, հետո նաև լուծել կոնկրետ հանձնարարություններ: Ավելին, քանի որ շփումը պահանջում է նախնական ջանքեր, մենեջերը կենտրոնանում է խոսակցության վրա, աշխատակցին ավելի մեծ ուշադրության արժանացնում ու հետևում է, որ չնեղացնի ու շատ ճնշում նրա վրա չգործադրի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ