20:55 , 16 նոյեմբեր, 2015
Ladynews.am-ը գրում է.
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Biology ամսագրում, տեղեկացնում են, որ գլխուղեղի՝ տարիքի հետ առաջացող կառուցվածքային վնասվածքները, կարող են նվազեցվել աէրոբիկ վարժանքների միջոցով:
Ծերացման գործընթացում սովորաբար նվազում են իմացական գործառույթները, իսկ ֆիզիկական վարժությունները, ինպես հայտնի է, պայքարում են դրանց դեմ և թույլ են տալիս փոքրացնել դեմենցիայի զարգացման ռիսկը:
Սակավամտության զարգացման ռիսկը ծերության շրջանում մեծանում է ամեն տարի, ինչը պայմանավորված է գլխուղեղում արյան շրջանառության վատացմամբ: Հարեթ Հոուելը, ով հետազոտության առաջատար հեղինակն է, պարզել է, որ կառուցվածքային փոփոխություններն առաջացնում են հեմատոէնցեֆալիական արգելք և հանգեցնում տարեց մարդկանց ուղեղային թաղանթի բորբոքման: Սակայն նա պնդում է, որ այդ գործընթացը կարելի է արգելակել, եթե կանոնավոր սպորտով զբաղվեք:

Հետազոտողները փորձարկումներ են արել լաբորատոր մկների վրա։ Նրանք ուսունասիրել են երիտասարդ և տարիքով առանձնյակների գլխուղեղում տեղի ունեցող փոփոխությունները։ Արդյունքում պարզվել է, որ տարեց մկների մոտ տարիքային փոփոխություններն արտահայտված են գեների, համապատասխան անոթային համակարգի մեջ և գլխուղեղի կեղևի բորբոքմամբ։ Նրանց մոտ նկատվել է նաև ածխաքարերի գործառույթների անկում, որոնք պատասխանատու են հեմատոէնցեֆալիական արգելքը պահպանող գլխուղեղի բջիջների համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ