Anonymous-ի ցանցահենները պատրաստվում են վրեժ լուծել Փարիզի ահաբեկչությունների համար


18:14 , 16 նոյեմբեր, 2015

01--Anon-Scientology-Protest-by-Jason-Scragz_fullAnonymous ցանցահենային խմբավորումը պատրաստվում է վրեժ լուծել ԴԱԻՇ-ի գրոհայիններից Փարիզի ահաբեկչությունների համար։ Այս մասին հայտնում է BFM ֆրանսիական հեռուստաալիքը։

Ֆրանսերենով տեսաուղերձը հայտնվել է YouTube վիդեոհոսթինգում։ Դրանում ասվում է, որ Փարիզի ահաբեկչություններն անպատիժ չեն մնա։ Բացի այդ, ցանցահենները խոստացել են գրոհայինների դեմ որս սկսել։

Ցանցահենային խմբավորման թվիթերյան պաշտոնական օգտահաշվում հայտնվել են խոսքեր այն մասին, որ Anonymous-ը պատերազմ է հայտարարել ԴԱԻՇ-ին մինչ այդ տեսագրության հայտնվելը: