Մոսկովյան երկու կայարանում տարհանում է եղել` պայթյունի սպառնալիքի պատճառով


17:33 , 16 նոյեմբեր, 2015

 Մոսկովյան երկու կայարանում տարհանում է եղել` պայթյունի սպառնալիքի պատճառովYerkir.am-ը գրում է.

Մոսկվայի Յարոսլավսկի կայարանում ավելի քան 200 մարդ է տարհանվել պայթուցիկ սարքի առկայության մասին անանուն հեռախոսազանգից հետո. հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ 500 մարդ տարհանվել էր Կուրսկի կայարանից:

Ստուգումներից հետո սպառնալիքը չի հաստատվել: