20:30 , 16 նոյեմբեր, 2015Բոլորն էլ սիրում են խաղաղ ու երջանիկ երկրում ապրել։ «Global Peace Index»-ը ներկայացրել է աշխարհի հարաբերականորեն ամենախաղաղ երկրները։ Երկրների խաղաղության մակարդակը գնահատվել է 22 տարբեր գործոնների հիման վրա, այդ թվում՝ հանցավորության մակարդակի, հարևան երկրների հետ ունեցած հարաբերությունների, պատերազմի բացակայության, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանն ունեցած ներդրումների, կրթության մակարդակի և այլ գործոններով։ Որքան ցածր է «GPI»-ի խաղաղության ինդեքսը, այնքան խաղաղ է համարվում երկիրը։ Ահա աշխարհի ամենախաղաղ երկրների տասնյակն է։

Չեխիայի Հանրապետությունը փոքրիկ եվրոպական երկիր է, որը սահմանակից է Ավստրիային, Գերմանիային, Սլովակիային ու Լեհաստանին։ Տուրիզմը Չեխիայի հիմնական արդյունաբերական ոլորտն է համարվում։ Մայրաքաղաք Պրահան Եվրոպայի ամենաայցելվող քաղաքներից մեկն է։ Երկրում հանցավորության մակարդակը չափազանց ցածր է։ Այստեղ հասարակական տրանսպորտի էժան ու անվտանգ համակարգ է գործում, որը հաճելի ճամփորդություն է ապահովում երկրի տարածքով մեկ։

Ավստրալիան հնարավորությունների երկիր է, հրաշալի եղանակով, արդյունավետ ենթակառուցվածքներով, կրթության բարձր մակարդակով և բնական հրաշալիքներով։ Հանցավորության մակարդակն այստեղ ցածր է։ Ավստրալիան հրաշալի վայր է ուսանողների, զբոսաշրջիկների և նրանց համար, ովքեր աշխատանք են փնտրում։

Տեխնոլոգիապես զարգացած Ճապոնիան նաև հայտնի է իր խաղաղապահ հասարակությամբ։ Ճապոնիայում հանցավորության մակարդակը ցածր է, այն միայն արտաքին պաշտպանության ուժեր ունի, և պրոֆեսիոնալ ռազմական ուժերը բացակայում են այստեղ։ Ճապոնիան նաև բարիդրացիական հարաբերություններ է պահպանում հարևան երկրների հետ։

Կանադական կառավարությունը քաղաքացիների անվտանգությունն ամուր պետության հիմնաքարերից մեկն է համարում։ Երկրում հանցավորության մակարդակը չափազանց ցածր է։ Կենսամակարդակը, համաձայն Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության, այստեղ 10-ից գնահատվում է 7.6։ Կանադան նաև աշխարհի լավագույն կրթական համակարգ ունեցող երկրներից մեկն է։ Անաշխատունակության մակարդակը նույնպես ցածր է։

Ֆինլանդիան ամենաքիչ կոռումպացված երկրներից մեկն է աշխարհում։ Երկրի օրենսդրական համակարգը պահպանում է կառավարության հանդեպ վստահությունը։ Ֆինլանդիայի ռազմական ուժերը մասնակցում են միայն ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը։ Ֆինլանդիան կրթության բարձր մակարդակով ու գենդերային հավասարության առումով առաջատար երկրներից է աշխարհում։ Ֆինլանդիայում կրթության մակարդակը բոլորի համար բացառապես անվճար է։ Ֆինլանդացիները նաև հայտնի են ընթերցանության բարձր մակարդակով, մաթեմատիկայի, գիտության ասպարեզում ցուցաբերած բարձր կարողություններով։ Ֆինլանդիայում նաև ցածր է մայրերի մահացությունների թիվը։

Մաքուր քաղաքները, հանցավորության ցածր մակարդակն ու բարձր որակի սնունդը Շվեյցարիան դարձնում են աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկը։ Շվեյցարիան ունի աշխարհի լավագույն կրթական ու առողջապահական համակարգերը։ Երկրում աշխատավարձը բավականին բարձր է, իսկ հարկերը՝ հարաբերականորեն ցածր։ Շվեյցարիան հարկերի առումով իսկական դրախտ է։

Նոր Զելանդիան իսկապես զարգացած սոցիալական առաջընթաց ունի, ազատազրկման ցածր մակարդակով ու հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններով։ Այստեղ նաև գործում է ամուր և անկախ դատական համակարգ, և ամենանվիրված ոստիկանական ուժերն են այստեղ։ Երկիրը նաև հայտնի է կրթության ու առողջապահության բարձր մակարդակով։ Հիվանդության կամ անաշխատունակության դեպքում նորզելանդացիներն անվճար կամ ավելի մատչելի բժշկական օգնություն են ստանում։

Եվրոպական այս երկիրը լավագույն տեղն է ապրելու համար, որովհետև այստեղ հանցավորության ու սպանությունների մակարդակը բավականին ցածր է։ Ավստրիան նաև հայտնի է շրջակա միջավայրը պահպանելու համար մաքրությամբ ու թափոնային վերամշակման խիստ օրենքներով։ ՀՆԱ-ով Ավստրիան աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է։ Այստեղ բարձր է կյանքի մակարդակը։ Երկիրն ունի երթևեկության հրաշալի համակարգ։ Երկրի գեղեցկությունն ու պատմական ճարտարապետությունը տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների են գրավում այստեղ։

Դանիան ամենաքիչ կոռումպացված և ամենաերջանիկ երկիրն է աշխարհում։ Գրագիտության մակարդակը, առողջապահության բարձր մակարդակն ու կյանքի բարձր որակը Դանիան հրաշալի վայր են դարձնում բնակության համար։ Երկիրը նաև գենդերային հավասարություն ունեցող երկրներից մեկն է աշխարհում։ Երկիրն ունի կրթական ու առողջապահական բարձր մակարդակին անվճար համակարգ։ Կոպենհագենի բնակիչները նախընտրում են հեծանիվներ վարել կամ քայլել՝ դպրոց կամ աշխատավայր հասնելու համար։

Իսլանդիան ամենախաղաղ երկիրն է աշխարհում խաղաղության գլոբալ 1.148 ինդեքսով։ Իսլանդիան բարձր ժողովրդավարությույան մակարդակ ունի, գենդերային հավասարություն և ազատազրկման ցածր մակարդակ։ Իսլանդիայում գրագիտության մակարդակը 99 տոկոս է կազմում, և կրթության համար վարձ չի պահանջվում։ Իսլանդացիները նաև աշխարհի անցուդարձի մասին լավ տեղեկացված բնակչություն են համարվում։ Իսլանդիան նաև առաջին եվրոպական երկիրն է, որը կին նախագահ է ընտրել. Վիգդիս Ֆինբոգադոտին դարձավ Իսլանդիայի 4-րդ նախագահը 1980թ․-ին։