«Մենք ոչ մի դեպքում, երբեք և որևէ ձև չենք օգնի «Իսլամական պետությանը». Կասպերսկի


17:06 , 16 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

«Մեր ընկերության օրենքն է՝ ստեղծել ծրագրեր, որոնք պաշտպանում են համակարգչային համակարգերը կիբերհարձակումներից: Երբեք չենք ստեղծել ծրագրեր, որոնք նախատեսված են կիբերտարածությունում հարձակումներ գործելու համար»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կասպերսկի լաբորատորիա»-ի գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞վ է  ձեր լաբարատորիան աջակցում  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:

Ե.Կասպերսկին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի 2015 թվականի մրցանակակիրն է: Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը մրցանակը կհանձնի Ե.Կասպերսկուն:

Ըստ Ե.Կասպերսկու, «Իսլամական պետություն»-ն արգելված կազմակերպություն է, որևէ դեպքում չեն կարող լինել իրենց հաճախորդներից:

«Մենք ոչ մի դեպքում, երբեք և որևէ ձև չենք օգնի  նրանց պաշտպանել իրենց համակարգերը»,- ընդգեց նա՝ հավելելով, որ եթե հանկարծ իրենք ստեղծեն համակարգչային  հարձակումների համակարգեր, որն արդեն կդիտվի որպես կիբերահաբեկչություն, այդ դեպքում իրենք իրենց ողջ ռեսուրսները կներդնեն  նրանց հարձակումներից պաշտպանվելու ուղղությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ