16:51 , 16 նոյեմբեր, 2015
«Այո և Ոչ» ռեալիթի շոուից պարզ է դառնում, որ նախարարներն ու մարզպետներն ամիսը մեկ պետք է հավասարը հավասարի հետ հանդիպեն գյուղացիների հետ: Երեկ էս կարծիքը նաև հայտնում էին ռեալիթի շոուի մասնակից բոլոր կողմերի ներկայացուցիչները, ու ես համամիտ եմ իրանց հետ: Որ համայնք գնում են, որ գյուղ այցելում են ու ինչ էլ ուզում են ասեն մասնակիցները, իրանց առաջին իսկ հակաճառողն ասում ա. «Ախպեր ջան, մենք էս խնդիրներն ունենք, եկեք էդ դրանց մասին, ասեք, ինչով կօգնեք», ու նաև էն է վկայում պաշտոնյաների քիչ ու միմիայն պաշտոնական այցերի մասին, այն է, որ բոլորը հենց պաշտոնյա տեսնում էին, ասում էին. «Վերջապես Երևանից մարդ եկավ մեր համայնք», ու էդ մարդիկ էնքան քիչ էին տեսել պաշտոնյաներ, որ չէին կարում տարբերակել, որ մի քանի ներկայացուցիչ ոչ էլ պաշտոնյա է:
Հարգելի մարզպետներ, նախարարներ ու փոխնախարարներ նեղություն քաշեք՝ գոնե ամիսը մեկ առանց փողկապի, առանց ախրանայի, առանց ավելորդ ամբիոնների ու առանց ձեր յուրայիների մասնակցության այցելեք մարզեր, հեռավոր գյուղեր, լսեք մարդկանց իրական խնդիրների մասին ու փորձեք օգնել, հատկապես, որ գյուղացիների ու մարզերի բնակիչների խնդիրներն անլուծելի չեն, ու վստահ եղեք, որ ձեզ մարդիկ կօրհնեն: Էդ հանդիպումները մի անցկացրեք հատուկ նախատեսված վայրերում, որտեղ մարդիկ են գալիս մենակ գյուղապետարաններից ու ձեր կուսակցական գրասենյակներից, այլ գյուղամիջերում, գյուղացիների տանը ու «Այո և Ոչ» ռեալիթի շոուի մասնակիցների նման նույնիսկ տունը, բակում ու տնավարի միջավայրերում: