18:30 , 16 նոյեմբեր, 2015Նոյեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում անցկացվել է «Դդմի օր-դիմակահանդես» կրթաճանաչողական տոն-մրցույթը: Միջոցառումը կազմակերպվել էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ «Արևորդի» 5-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում: BlogNews.am-ն արդեն պատմել էր միջոցառման մասին, որին մասնակցել էին 10-ից 15 տարեկան շուրջ 300 աշակերտներ:
Անցնելով տաղավարների կողքով՝ կարող էիր տեսնել բանջարեղենից պատրաստված տարբեր կենդանիների, դե իսկ երեխաներն էլ հագել էին կենդանիների հագուստներ:
Մասնակիցները մրցում էին 8 անվանակարգերում: Յուրաքանչյուր անվանակարգում ժյուրին առանձնացրեց լավագույն աշխատանքները. «Լավագույն գաղափար»՝ Երևանի Խ. Աբովյանի անվան հ. 84 հիմն. դպրոց, «Լավագույն համադրություն»՝ Երևանի Լ. Տոլստոյի անվան հ. 128 հիմն. դպրոց, «Լավագույն ուտեստ»՝ Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ. 17 հիմն. դպրոց, «Լավագույն թիմային աշխատանք»՝ Երևանի Ա. Նավասարդյանի անվ. հ. 196 հիմն. դպրոց, «Արագ և Որակով»՝ Կոտայքի մարզ, Թեղենիքի միջն. դպրոց, «Ամենակենդանատիպ ուտեստ»՝ Երևանի Վ. Պետրոսյանի անվան համար 51 հիմն. դպրոց, «Ամենաէկոլոգիական մոտեցում»՝ Երևանի հ. 192 հիմն դպրոց, «Ամենաինքնատիպ հանդերձանք»՝ Երևանի Սիամանթոյի անվան հ. 162 հիմն դպրոց:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի