«Այո և ոչ». «Հարավ» ուղղության մասնակիցներն այցելեցին Բակունցի տուն-թանգարան


15:26 , 16 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

«Հարավ» ուղղության մասնակիցները Սյունիքի մարզի Գորիս քաղաքում են՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանում:

Տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը, ընդունելով հյուրերին, ասաց, որ երկար ժամանակ այսքան պատվելի հյուրեր չեն ունեցել, ապա նրանց մանրամասն ներկայացրեց տուն-թանգարանը, որի բակում քարոզարշավի մասնակիցների համար հյուրասիրություն էր կազմակերպվել:

«Հարավցիները» Գորիսից ուղևորվեցին դեպի Տաթև գյուղ:

Հիշեցնենք, որ «Հարավ» ուղղությունում «Այո» ներկայացնում են Վարդան Այվազյանը, Կարինե Աճեմյանը, Արման Սաղաթելյանը, Հրայր Թովմասյանը: «Ոչ»-ի թիմում են Հրանտ Բագրատյանը, Ազատ Արշակյանը, Վաղինակ Շուշանյանը, Թամարա Գևորգյանը: