15:20 , 16 նոյեմբեր, 2015
Shamshyan.com-ը գրում է.
Այս պահին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Ստեփանավանի թունելից դեպի Ստեփանավանի ոլորաններ հատվածում մի քանի անձինք էլեկտրական սղոցներով ծառերի սպանդ են իրականացնում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք պատճառաբանում են, որ օրինական են ծառերը հատում, սակայն իրենց մոտ «թուղթ-թանաք» չկա:
2 բեռնատար է կանգնած, մեկը՝ ամբողջովին լցված: Գրեթե 30-ից ավելի հաստաբուն ծառ էլ արդեն հատվել է հիմքից, որոնց մեջ 5-6-ը փտած են, իսկ մնացածն առողջ, հաստաբուն ծառեր են: Ծառերը կտրողները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, թե՝ Կամոն ա ասել՝ կտրեք, որ էդ ծառերը տանելու ենք դպրոցներին: Թե ով է Կամոն և արդյոք պատկան մարմինները տեղյակ են ծառերի սպանդից, SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել: