Հայ-իրանական երկաթգծի կառուցումը՝ Չինաստանի ուշադրության կենտրոնում


20:00 , 16 նոյեմբեր, 2015

Հայ-չինական հարաբերություններն ունեն զարգացման դրական միտում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով: Հայաստանից Չինաստան արտահանման ցուցանիշն այս տարվա առաջին կեսին ավելացել է շուրջ 30 տոկոսով:

Չինական մի շարք ընկերություններ հետաքրքրված են տրանսպորտային և էներգետիկ օբյեկտների շինարարություններում ներգրավելու հարցում: Քննարկվում են նաև Հայաստանում հայ-չինական համատեղ պղնձաձուլման գործարանի կառուցման և շինանյութերի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Չինական կողմը նաև հետաքրքրություն է ցուցաբերում հայ-իրանական երկաթգծի կառուցման հարցում: «Մետաքսի ճանապարհի» նախագծի վերածննդի բաղադրիչներից մեկը ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումն է և դրանց փոխկապակցումն է: Այդ է պատճառը, որը չինական կողմը հետաքրքրված է համաֆինանսավորմամբ: