Ռոբենը կարող է հեռանալ «Բավարիա»-ից՝ Լևանդովսկիի հետ կոնֆլիկտի պատճառով


12:12 , 16 նոյեմբեր, 2015

ru-0-r-600,600-n-b95c55f0e8512903b5327b821b067484EK6rD0MyrobbՄյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Արիեն Ռոբենը կարող է հեռանալ ակումբից՝ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ կոնֆլիկտի պատճառով:

Վերջինս չի ցանկանում խաղալ հոլանդացու հետ և գերադասում է խաղադաշտ դուրս գալ Դուգլաս Կոստայի և Կինգսլի Կոմանի հետ: Ռոբենը նույնպես դժգոհ է, քանի որ չի պատրաստվում զիջել առաջատարի դիրքերը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետևում է հոլանդացի ֆուտբոլիստի շուրջ զարգացող իրադարձություններին և պատրաստ է օգտվել ստեղծված իրավիճակից: «Կարմիր սատանաներ»-ը մտադիր են պայմանագիր առաջարկել 31-ամյա Ռոբենին: Լուի Վան Գալը նշել է, որ հարձակման գծում փորձառու ֆուտբոլիստի կարիք ունի: