Համբույրի հայկական կանոնները: Կարելի՞ է արդյոք համբուրվել հասարակական վայրերում: Որտե՞ղ համբուրվել և ինչպե՞ս:


13:06 , 14 դեկտեմբեր, 2012

Համբույրի, գրկախառնության և սիրո արտահայտման այլ եղանակները  արգելող օրենք չկա և դժվար էլ լինի: Սակայն, շատ հաճախ հասարակական վայրերում սիրո նմանատիպ  դրսևորումները վերածվում են տհաճ տեսարանների և արժանանում համաքաղաքացիների բացասական վերաբերմունքին: Սովորական նախա՞նձ, թե՞ երիտասարդության բարոյական կերպարի մասին մտահոգություն: Բայց արի ու տես, որ երիտասարդ հաղորդավարուհի Աննա Սարիբեկյանն ու երգչուհի Էնջելը կտրականապես դեմ են հասարակական վայրերում երիտասարդների սիրո կրքոտ արտահայտումներին: