11:08 , 16 նոյեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Անթալիայում ընթացող Մեծ քսանյակի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրանք միմյանց ձեռք են սեղմել, ապա լրագրողներին խնդրել են լքել սրահը:
Ռուսական լրատվամիջոցների ներկայացմամբ, մինչ այդ Պուտինը զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: