Մեր երկրում նոր որակի ընդդիմության ձևավորման հույս կա


12:42 , 14 դեկտեմբեր, 2012
ՄԻԱԿ քարտուղար

Հեղափոխական տրամադրություններ ունեցող մարդկանց կարելի է բաժանել երկու պայմանական խմբերի` արմատական փոփոխություններ ակնկալող, բայց ռացիոնալ դիրքերից հանդես եկողներ և արկածախնդիրներ ու կատաստրոֆիզմի տեսության ջատագովներ: Որպես կանոն, այնքան էլ հեշտ չէ գնահատել, թե կոնկրետ ժամանակահատվածում այս պայմանական խմբերից ովքեր են հասարակության մեջ որակական և քանակական մեծամասնություն կազմում: Այդուհանդերձ փորձեմ ասել, որ պատմաքաղաքական ներկա փուլում ավելի շատ են «ռացիոնալիստները», ովքեր սակայն «զոմբիացած» չեն և մատները չեն մտցնում այն մարդկանց աչքերը, ովքեր համաձայն չեն իրենց մոտեցումների հետ: Իրերի նման կարգը հույս է ներշնչում, որ մեր երկրում այս սոցիալական բազայի վրա ոչ հեռու ապագայում կարող է ձևավորվել նոր որակի ընդդիմություն, որը մարդկանց հետ ոչ թե «փողոցային» կռիվներ կանի կամ «լոլիկներ» կնետի նրանց վրա, այլ կփորձի քաղաքակիրթ բանավեճի հարթության վրա քաղաքական օպոնենտներին դարձնել պրոպոնենտներ...