ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը ճնշել են հակառակորդի ակտիվությունը


10:18 , 16 նոյեմբեր, 2015

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: